Գնդապետ Հայկազ Մաթևոսյանի նկտատմամբ իրականացվում է ծառայողական քննություն

Գնդապետ Հայկազ Մաթևոսյանի նկտատմամբ իրականացվում է ծառայողական քննություն
Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ:



Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը:



Եթե կան քաղաքացիներ, որոնք ականատես են եղել կամ միջադեպի վերաբերյալ կարող են ներկայացնել տեսաձայնագրություններ, խնդրում ենք դիմել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն։