Խերսոնում արգելափակված ռուսական հեղուկանավի շուրջ կոնֆլիկտ է հասունանում

Խերսոնում արգելափակված ռուսական հեղուկանավի շուրջ կոնֆլիկտ է հասունանում
Ռուսական «Մեխամիկ Պոգոդին» հեղուկանավի անձնակազմը զգուշանում է ուկրաինական իշխանությունների կողմից նավի ուժային բռնազավթումից, հայտնում է «В.Ф. Танкер» ընկերության կայքը, որին պատկանում է նավը:



«Ստուգման հիմքերը ոչ մի կապ չունեն նավը կանգնեցնելու նախապես հայտարարված պատճառների հետ: Դա հիմք է տալիս մտածելու, որ ուկրաինացի սպառողների համար նախատեսված բեռն արգելափակելու պատճառներ ընդհանրապես չկան: Զանազան ծառայողների անվան տակ բազմաթիվ մարդկանց նավ բարձրանալու փորձերը հնարավոր է, միտված են նավը բռնազավթելուն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:



Նշենք, որ ռուսական ընկերությունն անցյալ հինգշաբթի հայտարարել էր, որ իրեն պատկանող հեղուկանավին արգելել են լքել Խերսոնի նավահանգիստը: Ղրիմում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Բորիս Բբաբինը հայտարարել էր, որ ՈւԱԾ-ն մտադիր է կալանել Խերսոն ժամանած ռուսական հեղուկանավը, որը պատկանում է Կիևի հակառուսական պատժամիջոցների ցանկում հայտնված ընկերությանը: Նա միևնույն ժամանակ նշել էր, որ նավը կալանելու մասին որոշում առայժմ չկա:



Ուկրաինական իշխանությունները նավը շրջափակել են անցյալ ուրբաթ: Նշվում է, որ նավի վրա կա անձնակազմի 12 անդամ, բոլորն էլ՝ ՌԴ քաղաքացիներ: