Մերձավոր Արևելքն այսօր. Սաուդյան Արաբիան վերակառուցումների շեմին է

Մերձավոր Արևելքն այսօր. Սաուդյան Արաբիան վերակառուցումների շեմին է
Փաստացի ներկայումս Սաուդյան Արաբիան ապրում է բավական բարդ մի շրջան, որը ամենեւին էլ չի նպաստում, որպեսզի Մերձավոր Արեւելքում վերջինս հաստատի առաջատարի իր գերիշխանությունը։ Այդ իրավիճակին քիչ չի նպաստել նաեւ էժան նավթի ժամանակաշրջանը, որը էապես խաթարել է արաբական այս ամենամեծ միապետության սոցիալ-տնտեսական բարեկեցության հիմքերը, ստիպելով իշխող թագավորական ընտանիքին ձեռնարկել ոչ-ավանդական միջոցառումներ, որոնք ընդհանուր առմամբ կարելի է անվանել որպես սաուդյան վերակառուցումներ։ 2016-ի ապրիլին ներկայացվեց Vision-2030 /Տեսլական 2030/ ծրագիրը, որը հայտարարեց արմատական սոցիալ-տնտեսական փոփոխությունների մասին։



Ընդ որում հայտարարվեց, որ ստեղծվում է հատուկ ինքնիշխան հիմնադրամ, որի միջոցները գոյանալու են աշխարհի ամենախոշոր «Արամքո» նավթային ընկերության մասնավորեցումից։ Սակայն այդ ծրագրի կյանքի կոչման հաջողվածությունը էական կասկածների տեղիք է տալիս՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահկանում։ Միապետության ներսում եւ նրանից դուրս նկատվում է սոցիալական ապակայունացում, որը իշխող ալ-Սաուդների թագավորական ընտանիքը դեռեւս ի զորու չի լինելու բալանսավորել։ Ընդ որում մարտահրավերները գալիս են բոլորովին անսպասելի ուղղություններից եւ դեռ երեկ դաշնակից համարվող պետություններից։ Հարված էր ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված՝ «Արդարադատությունն ընդդեմ ահաբեկչության հովանավորների» օրենքը, որը թույլ է տալիս հայցեր ներկայացնել ընդդեմ Սաուդյան Արաբիայի։ Էր-Ռիյադի ռեակցիան ենթադրելիորեն չափազանց բացասական էր։



Վերջինս սպառնաց, որ կվաճառի ամերիկյան իր ակտիվները, որոնք կազմում են ոչ պակաս, քան 750 միլիարդ դոլար։ Այդ ժամանակ Վաշինգտոնը Թեհրանին ազդակներ ուղարկեց, հարաբերությունների վերականգնման հետ կապված եւ միայն 110 միլիարդ դոլարի ռազմական մատակարարումների պայմանագրով Սաուդյան Արաբիան շարունակում է մնալ որպես ռազմավարական գործընկեր Միացյալ Նահանգների համար։



topwar.ru