Մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր․ Նիկոլ Փաշինյան

Մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ։ Բերդում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ այստեղ վերջին անգամ եղել է «նախահեղափոխական Հայաստանում», 2017-ի մարտին, և հիմա մարդկանց դեմքին տեսնում է ժպիտներ, որն ամենակարևոր բանն է համարում։



«Ինչի՞ համար եմ եկել, ի՞նչ ունեմ ձեզ ասելու: Ձեզ ունեմ ասելու մի շատ կարևոր բան, թե ինչու եմ համոզված, որ մեր երկրի բոլոր խնդիրները լուծվելու են: Ինչու եմ համոզված, որ մեր երկիրը լինելու է երջանիկ, ազատ ու հզոր, որովհետև մենք գտել ենք բոլոր հարցերի լուծման բանալին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Վարչապետի խոսքով, փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասկացավ, որ դա պետք է անի յուրաքանչյուրը, այլ ոչ թե ինչ-որ առաջնորդ: Ամեն մեկը պետք է լինի առաջնորդ: