Մալմայի հարձակումից տուժածներից 2-ը մահացել են

Մալմայի հարձակումից տուժածներից 2-ը մահացել են
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր հրաձգություն էր տեղի ունեցել շվեդական Մալմա քաղաքում։ Անհայտ զինված անձը հրազենային կրակ էր բացել անցորդների վրա, որի հետեւանքով 4 մարդ տուժել էր։



Ըստ Շվեդիայի ոստիկանության տարածած հայտարարության, տուժածներից 2-ը՝ 18 եւ 29 տարեկան, մահացել են կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով։ Իրավապահները շարունակում են դեպքի բոլոր մանրամասների բացահայտումը։ Նշվում է նաեւ, որ Մալմայի բնակիչներին ոչինչ չի սպառնում։