Միացյալ Նահանգները տիեզերական զորքեր է ստեղծում

Միացյալ Նահանգները տիեզերական զորքեր է ստեղծում
Սպիտակ տունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստեղծում են տիեզերական զորքեր։ Այս մասին փոխանցում է CNN-ը։ Ըստ հրապարակման, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայումս ձեռնամուխ է եղել ռազմա-տիեզերական զորքերի ստեղծման աշխատանքներին։ Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը մանրամասնել է, որ այս խնդրի հետ կապված արդեն որոշակի աշխատանքներ իրականացնում է նաեւ Պենտագոնը։ Չի բացառվում, որ ներգրավվեն նաեւ այլ գերատեսչություններ։ Խնդիրն այն է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որպեսզի Միացյալ Նահանգները գերակշռություն ունենա նաեւ տիեզերքում։