Ասադը ներկայացրել է Սիրիայի հարավն ազատագրելու տարբերակները

Ասադը ներկայացրել է Սիրիայի հարավն ազատագրելու տարբերակները
Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադը ներկայացրել է այն հիմնական սցենարները, որոնք հնարավոր է կիրառվեն Սիրիայի հարավն ազատագրելու համար։



Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։



Ըստ Սիրիայի նախագահի, հնարավոր են ինչպես խաղաղ, այնպես էլ ռազմական լուծումներ` Սիրիայի հարավում հակամարտությանը վերջ տալու համար։ «Սիրիայի հարավն ընտրության առաջ է կանգնած։ Կամ հաշտություն, կամ ուժային ազատագրություն։ Այս պահին ակնհայտ արդյունքներ չկան խաղաղ կարգավորմամբ հարցը լուծելու առնչությամբ, այդ շրջանների գրոհայինների վրա Իսրայելի եւ ԱՄՆ գործադրած ճնշումների պատճառով»,- ասել է Ասադը։



Ավելի վաղ լրատվամիջոցների հրապարակումներից պարզ էր դարձել, որ Մոսկվան հնարավորություններ չունի Սիրիայի վերականգնման համար «Մարշալի պլան» առաջարկելու կամ ինքնուրույնաբար ֆինանսավորելու Սիրիայի վերականգնումը։