ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանվածների այրիները ներկայացել են դատական նիստին. տեսանյութ

ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանվածների այրիները ներկայացել են դատական նիստին. տեսանյութ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի գործով դատական նիստը։ Նիստին այսօր ներկայացել են ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկաններ Գագիկ Մկրտչյանի եւ Յուրի Տեփանոսյանի այրիները։



Տեփանոսյանի այրին` Արփինե Թումասյանը ներգրավվեց որպես տուժողի իրավահաջորդ, իսկ Գագիկ Մկրտչյանի այրին` Անահիտ Ոսկանյանը, ինչպես դատարանը հայտնեց, արդեն ներգրավված է գործում, քանի որ նա մասնակցել է նախաքննությանը։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը նրանց ներկայացրեց դատավարական իրենց իրավունքները եւ պարտականությունները։



**Աննա Պապիկյան**