Ռուսաստանը Սիրիայում թեւավոր հրթիռներ է փորձարկել

Ռուսաստանը Սիրիայում թեւավոր հրթիռներ է փորձարկել
Ռուսաստանի Պնախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ավելի քան մեկ տասնյակի ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ են արդիականացվում ներկայումս ռուսական զինված ուժերում: Ինչպես փոխանցում է «РИА Новости» լրատվական գործակալությունը, արդիականացման գործընթացում մեծ կարեւորություն է ներկայացնում ռազմական ուղղաթիռների եւ ինքնաթիռների գործողությունները Սիրիայում, որտեղ, մարտական պայմաններում կարելի է տեսնել նրանց առավելություններն ու շտկել թերությունները: Շոյգուն մասնավորեցրել է, որ այս տարվա փետրվար ամսին դեռ, ռուսական զինված ուժերը փորձարկել են Су-57-ի համար նախատեսված թեւավոր հրթիռներ: