Թող որոշի Նիկոլ Փաշինյանը․հարցում

Թող որոշի Նիկոլ Փաշինյանը․հարցում
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկ ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վլադմիր Գասպարյանին և ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ, ինչը և հաստատվեց նախագահի կողմից։



Հրաժարական տվեց նաև ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էլ պաշտոնը կլքի միայն նոր նախարարի նշանակումից հետո։



Արդեն այս պաշտոններում կոնկրետ անձանց անուններ են շրջանառվում։ Մասնավորապես ոստիկանապետի պաշտոնի համար շրջանառվում է Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի անունը, իսկ պաշտպանության նախարարի հավանական թեկնածու է համարվում ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը։



Հանրության շրջանում հարցման միջոցով փորձեցինք պարզել, թե ինչ փոփոխություններ են ակնկալում և ում են տեսնում արդեն իսկ թափուր մնացած պաշտոններում։