Անտուան Գրիզմանը կմնա «Աթլետիկոյում». Էնրիկե Սերեսո

Անտուան Գրիզմանը կմնա «Աթլետիկոյում». Էնրիկե Սերեսո
«Աթլետիկո» ֆուտբոլի ակումբի ղեկավար Էներիկե Սերեսոն հայտարարել է, որ հույս ունի՝ Անդուան Գրիզմանը կմնա ակումբում եւ ամռանը չի հեռանա: Այս մասին հայտնում է Cadena Ser Сересо-ն:



«Ես կասկած չունեմ, որ Գրիզմանը կմնա «Աթլետիկոյում» հաջորդ սեզոնին: Նա մեր խաղացողն է եւ այդպես էլ կմնա»,-ասել է Սերեսոն: Ավելի վաղ Գրիզմանն ինքն էր հերքել լուրերն այն մասին, որ ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:



Téléfoot-ի հետ զրույցում նա հայտարարել էր, որ չգիտի, թե որտեղից են նման տեղեկությունները հայտնվում մամուլի էջերին: Գրիզմանը նաեւ հերքել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերը: