Դոնալդ Թրամփի անձնական բժիշկը հայտնվել է սկանդալի կենտրոնում

Դոնալդ Թրամփի անձնական բժիշկը հայտնվել է սկանդալի կենտրոնում
Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոննի Ջեքսոնը հնարավոր է չկարողանա նշանակվել վետերանների հարցերով նախարարի պաշտոնում, որը նրան առաջարկվել էր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Նման որոշման պատճառը մամուլում հայտնված այն տեղեկություններն էին, որոնց համաձայն, նա չարաշահել է իր ծառայողական լիազորությունները: Այս մասին հայտնում է The Washington Post պաբերականը: Ավելի վաղ նրան մեղադրել էին չափազանց շատ քանակությամբ դեղամիջոցներ հիվանդներին նշանակելու եւ աշխատավայրում եւ աշխատանքի ժամին ալկոհոլը չարաշահելու մեջ: