Սերժ Սարգսյանը շնորհավորել է ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հաբ-Նիսանի կապակցությամբ։



«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա` Հաբ-Նիսանի կապակցությամբ:



Բնության վերազարթոնքի, սիրո եւ պտղաբերության այս տոնը թող նոր եւ երջանիկ տարվա սկիզբ դառնա: Թող նոր տարին նոր հաջողություններ, շենություն եւ լիություն բերի ձեր ընտանիքներին:



Համոզված եմ, որ հայ եւ ասորի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը շարունակվելու եւ ամրապնդվելու է: Մենք պատմության ընթացքում ստիպված ենք եղել դիմագրավել բազում փորձությունների եւ կիսել միմյանց ցավը: Այսօր, բարեբախտաբար, ձեր ուրախությունն ենք կիսում այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:



Բոլորիս մաղթում եմ խաղաղ սահմաններ եւ անամպ երկինք:



Շնորհավոր Հաբ-Նիսան»,- ասվում է  ուղերձում: