Մի շատ լավ բան Լիլիից․․․ լավն էլ գրենք

Մի շատ լավ բան Լիլիից․․․ լավն էլ գրենք
Երբ մեծերի, փորձառուների կյանքն են քննարկում, անգամ ներխուժում․ նրանք գիտեն պաշտպանության շատ ձևեր։ Իսկ երբ քննադատության թիրախում է հայտնվում 17-ամյա մի աղջնակ, անհանգստանում ես։ Անկախ այն բանից՝ քննադատությունը հի՞մք ունի, թե անհիմն է։



Ինչքան էլ Լիլին ասի, որ ինքը հանգիստ է վերաբերվում «Լավ երեկոյի» շուրջ ծավալված խոսակցություններին, այնուամենայնիվ նրա գրառումը հուշում է, որ ինքը հանգիստ չէ։



Բայց ես ավելի լավ բան կասեմ Լիլիի մասին։ Վատը միշտ դրոշ ենք դարձնում, իսկ լավի մասին լռում, չենք ուզում ընդհանուր դաշտի մեջ ծաղկի սերմ գցել, որ մի բան էլ աչք շոյի․․․



Հրաշալի է, երբ 17 տարեկան աղջիկը գտել է քննադատությունների դեմ պայքարելու լավագույն ձևը։ Ահա թե ինչ է գրում ֆեյսբուքյան իր էջում․



##### [Lily Sargsyan](https://www.facebook.com/lily.sargsyan.5?hc_ref=ARRDHVFlePNce3ANUf_IOPiEO7EmU_--cC8rfDSrr9cjEoS7_xbmle2AEQ3peaJxCTM&fref=nf)



**Երբ բոլորը փորձում են ներխուժել իմ կյանք, ապա այդ ժամանակ ես զբաղվում եմ մեր սիրելի երեխաներին աջակցելով**



ՀԳ Բոլորից էլ ինչ որ բան կարելի է սովորել։ Լիլիի տեղադրած լուսանկարը սլայդում



Հասմիկ Բաբաջանյան։