Երևանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկում կախված դի է հայտնաբերվել

Երևանի Անդրանիկի փողոցի շենքերից մեկում կախված դի է հայտնաբերվել
Այսօր ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 100 շենքի բնակարաններից մեկի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:



Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել 1980 թ. ծնված Ռ. Ն.-ի կախված դին: