Իսրայելը Իրանին թույլ չի տա մշտական ներկայություն ունենալ Սիրիայում

Իսրայելը Իրանին թույլ չի տա մշտական ներկայություն ունենալ Սիրիայում
Իսրայելը տեղեկություններ ունի Սիրիայում իրանական ռազմաբազաների ճիշտ թվի մասին: Այդ հարցը քննարկվել է նաև ռուսասկան կողմի հետ` փետրվարին անցկացված ռուս-իսրայելական խորհրդատվությունների ժամանակ, երկուշաբթի հայտարարել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բեն Ցվին:



Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Իրանը ռազմաբազներ և զինվորականներ չունի Սիրիայում:



«Մենք հայտարարում ենք, որ մեզ համար բացարձակապես անթույլատրելի է Սիրիայում Իրանի ներկայությունը, առավել ևս, որ այնտեղ կան ռազմաբազաներ և այդ ներկայությունը դառնում է մշտական: Դա մեզ համար անընդունելի է: Մենք կձեռնարկենք բոլոր քայլերը` դիվանագիտական և ոչ միայն դիվանագիտական, որպեսզի դա թույլ չտանք»,- ասել է Բեն Ցվին:



Նշենք, որ Իսրայելի իշխանությունները Իրանին մեղադրում են Սիրիան «թշնամական ֆորպոստ» դարձնելու ձգտումների, Սիրիայում սեփական օդային և ծովային ուժեր ունեցող շիա ոստիկանություն ստեղծելու փորձերի մեջ: