Գործազուրկ եմ արդեն,- ասաց Արմեն Դուլյանը

Գործազուրկ եմ արդեն,- ասաց Արմեն Դուլյանը
Ինչքան հիշում եմ՝ 2013-ին էր, երբ Շանթի հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան գրառման պատճառով աշխատանքից ազատվել էր։



Արմենի հումորը, գրառումները, շատ նուրբ են, այն չի ցավացնում, սպանում, ընդհակառակը՝ բուժում է։ Այն ժամանակ հենց այդպես էլ գրեցի։



Հետո աշխատանքի անցավ Կենտրոնում։ Քիչ առաջ լսեցի, որ նրա հաղորդումն էլի փակվել է։ Գրեցի․



-Արմեն ջան ճի՞շտ է, որ գործի չեք։ Ժամանակավո՞ր է, թե․․․



Պատասխանեց․



-Հա, գործազուրկ եմ, մշտական․․․



-Էլի կրճատու՞մ․․․



-Հա դե կրճատեցին։



Ֆինանսական խնդիրների պատճառով կրճատումը (ինչպես պատճառաբանվում է) կամ ծրագրերի փակումը մի տեսակ դարձել է «իր դիմումի համաձայն աշխատանքից ազատման նման մի բան»։ Գոնե հավատի մի փոքրիկ կայծ թողնեին։



Հասմիկ Բաբաջանյան