Հանկարծամահ է եղել հնդիկ հայտնի դերասանուհի Շրիդևին

Հանկարծամահ է եղել հնդիկ հայտնի դերասանուհի Շրիդևին
54 տարեկան հասակում սրտի կանգից մահացել է հնդկական կինոաստղ Շրիդևին, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:



Շրիդևին մահացել է Դուբայում, ուր ժամանել էր ամուսնու՝ պրոդյուսեր Բոնի Կապուրի և դստեր հետ՝ մասնակցելու իր ազգականի հարսանիքին:



Դերասանուհու մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև Հնդկաստանի նախագահ Ռամ Նատխ Քովինդը:



Շրիդևին համարվում է հնդկական կինեմատոգրաֆի ինքնատիպ լեգենդներից մեկը: Իր գործունեության ընթացքում նա նկարահանվել է 265 ֆիլմում: Նրան մեծ ճանաչում են բերել «Տխուր պատմություն» (1983), «Նվեր» (1984), «Չանդնի» (1987), «Սիրո ակնթարթներ» (1991), «Ճանապարհից շեղվածը» (1993) և շատ այլ ֆիմեր: