Իրանի և Սիրիայի ուժերը կշարունակեն Դամասկոսի արվարձանները գրոհայիններից մաքրելու գործողությունները

Իրանի և Սիրիայի ուժերը կշարունակեն Դամասկոսի արվարձանները գրոհայիններից մաքրելու գործողությունները
Իրանի և Սիրիայի զինված ուժերը կշարունակեն գրոհայինների դեմ ռազմական գործողությունները Դամասկոսի այն արվարձաններում, որոնց վրա չի տարածվում կրակի դադարեցման ռեժիմը, հայտնում է Reuters-ը:



«Մենք հավատարիմ կմնանք կրակի դադարեցման ռեժիմին, Սիրիան նույնպես:  Սակայն Դամասկոսի որոշ արվարձաններ, որոնք վերահսկվում են ահաբեկիչների կողմից, չեն ընկնում կրակի դադարեցման ռեժիմի տակ, և մենք կշարունակենք դրանք մաքրել գրոհայիններից»,- հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաքերին:



Նշենք, որ փետրվարի 24-ին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև է ընդունել Սիրիայի տարածքում 30 օրով կրակի դադարեցման մասին: