Պետերբուրգի երկնքում տարօրինակ լույսեր են հայտնվել

Պետերբուրգի երկնքում տարօրինակ լույսեր են հայտնվել
«Լուսային սյուների» երևույթը, որը ֆիքսել են Սանկտ Պետերբուրգի բնակիչները, տեղի է ունենում երբ սառը օդում առաջանում են բյուրեղներ, որոնք արտացոլում են լույսը: Երևույթը հաճախ առաջանում է լուսաբացին կամ մայրամուտին:



![](https://news.am/uploads/images/1(82%29.jpg)



Մի շարք օգտատերեր, որոնք նկարել և սոցցանցերում տարածել էին տարօրինակ երևույթը՝ խոստովանում են, որ միանգամից չեն հավատացել իրենց աչքերին՝ մտածելով, որ դա Հյուսիսափայլ է: Շատերը նշում են, որ լավ նկար անելու համար, ստիպված են եղել սառչել: