Եղիսաբեթ II-ը հողամաս է վարձակալել Կիևում

Եղիսաբեթ II-ը հողամաս է վարձակալել Կիևում
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը 1.6 հազար քմ մակերեսով հողակտոր է վարձակալել Կիևի կենտրոնում: Այս մասին ասվում է Կիևի քաղաքային խորհրդի որոշման մեջ, որ տեղադրված է քաղաքային իշխանության պաշտոնական կայքում:



«Նորին թագավորական մեծությանը և Կանադայի կառավարչին 49 տարով վարձակալության է տրվում հողակտոր` 0.1622 հա մակերեսով Կիևի Շևչենկոյի շրջանի Կաստելնոյ փողոցի 13a հասցեում` հետագայում այն որպես անշարժ գույք սեփականաշնորհելու իրավունքով»,- ասվում է քաղխորհրդի որոշման մեջ:



Նշվում է, որ ամենամսյա վարձավճարը կկազմի 568 հազար գրիվնա: Թագուհու ներկայացուցիչները պետք է մեկ ամսվա ընթացքում տեղական ադմինիստրացիային ներկայացնեն անհրաժեշտ փաստաթղթերը:



Ավելի վաղ հայտարարվել էր, որ Եղիսաբեթ II թագուհին նույն հասցեում 2.2 հազար քմ մակերեսով գրասենյակ է վարձակալել: