Կրկեսը կառուցվում է, սակայն վերջնաժամկետ չկա (լուսանկարներ)

Կրկեսը կառուցվում է, սակայն վերջնաժամկետ չկա (լուսանկարներ)
Երևանի կրկեսը կառուցվում է։ Ներսում բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում։ Շենքը արտաքինից գրեթե պատրաստ է։ Ինչ վերեբերում է շենքի ներսին



, ապա տարածքը դեռ կառուցման փուլում է, միջանցքներում դեռ ավազի կույտեր են, տախտակներ ու ամրաններ։ Ե՞րբ է շենքը ամբողջովին պատրաստ լինելու, ի՞նչ նշանակության տարածքներ են լինելու շենքում։ Այս հարցերին պատասխանեց** «**_**Երևանյան կրկես**_**»** ՍՊԸ գլխավոր ինժեներ _**Ավագ Հովհաննիսյանը**_ ։



**-Այն տեսքով, որ կրկեսը հիմա ներկայանում է, դա վերջնակա՞ն ձևավորումն է, շենքն արատաքինից կարելի՞ է համարել պատրաստ։**



- Այո, կարելի է ասել, արդեն գրեթե ավարտված են, 100 տոկոսով չէ, 90 և ավել տոկոսով արդեն ավարտված է։ Մանր-մունր բաներ կան, որոնք դեռ պետք է ավարտվեն»։



**-Իսկ ե՞րբ է շենքը վերջնականապես հանձնվելու շահագործման, վերջնաժամկետ կա՞։**



-Վերջանաժամկետի մասին դեռ ոչինչ չեմ կարող ասել։ Շինարարությունը նորմալ տեմպերով առաջ է գնում, ամեն բան նորմալ արվում է մաքսիմալ արագ և որակով, աշխատում ենք հնարավորինս արագ ավարտել աշխատանքները և հանձնել շահագործման։



**- Մենք նկատեցինք, որ ստորգետնյա հարկ ունի շենքը, ի՞նչ նշանակություն է ունենալու այն։**



-Ստորգետնյա հարկում ավտոկայանատեղի է լինելու։ Ինչ վերաբերում է մյուս հարկերին, ապա կարող է նշանակության փոփոխություններ լինեն, լինելու են արագ սննդի կետեր երեխաների համար, զվարճանքի վայրեր և այլն, որ ասենք՝ երեխաները իջնեն, բուտերբրոտ ուտեն, իսկ մյուս տարածքները տեխնիկական նշանակություն հ են ունենալու։



**- Հնարավո՞ր է, որ տարածքը օգտագործվի կոմերցիոն նպատակներով, ասենք օրինակ, լինեն խանութներ, գրասենյակներ և այլն։**



-Չեմ կարծում։ Ճիշտ է տարածքը դրսից շատ մեծ է երևում, բայց իր նշանակության համար օգտագործվող տարածքներն էլ են շատ մեծ՝ պարապմունքների համար տարածքներ են պետք, դիմահարդարման համար, մակետների պատրաստման սենյակ, անվտանգության և այլն։ Այսինքն՝ տարածքը, ճիշտ է, մեծ է բայց պահանջներն էլ են մեծ։ Օգտագործվելու են պահանջների համապատասխան։



**-Ձեր գնահատմամբ՝ եթե շինարարությունը այս տեմպերով ընթանա, մոտավորապետս ե՞րբ շենքը ամբողջությամբ պատրաստ կլինի։**



-Հստակ չեմ կարող ասել, որովհետև որոշակի նորամուծությունների և տեխնոլոգիաների հետ կապված որոշակի վերահաշվարկներ են կատարվել։ Նման տեխնոլոգիաների տեղադրումը կարող է վերջնաժամկետի փոփոխություն առաջ բերել ։





Հիշեցնենք, որ Ագաթանգողոս 1 հասցեում գտնվող Երևանի կրկեսի նոր շենքի շինարարության ավարտին քաղաքացիները սպասում են 2011 թվականի սեպտեմբերից, երբ սկսեցին շենքի վերանորոգումը, ինչի ավարտը սահմանաված էր 2014 թվականի վերջին։ Սակայն ահռելի ներդրումներ պահանջող վերանորոգման ընթացքում որոշվեց լրիվ նոր շենք կառուցել հնի փոխարեն։ Ինչի համար էլ 2012 թվականի սեպտեմբերի 8-ին կրկեսի շենքը պայթեցվեց։









**Կորյուն Սիմոնյան**