Փոքրիկը մարդ էր․ ինը տարեկան աղջնակը ֆեյսբուքյան էջ ուներ

 Փոքրիկը մարդ էր․ ինը տարեկան աղջնակը ֆեյսբուքյան էջ ուներ
Մեծերս՝ եթե փոքրերի աչքերով նայեինք կյանքին, ինչքա՜ն գեղեցիկ ու ցանկալի կլիներ։ Ամեն փոքրիկ բանի մեջ փոքրերը հետաքրքրություն, ուրախություն են գտնում։



․․․Բայց, չգիտես ինչու, քչերին է հաջողվում՝ անկախ փորձություններից, մանկական տարիների պարզ երկինքն իրենց հետ տանել հասուն տարիներ։ Հենց դա էր պատճառը, որ Մեծն Թումանյանն ասում էր․



Լիներ հեռու մի անկյուն,



Լիներ մանկան արդար քուն,



Երազի մեջ երջանիկ,



Հաշտ ու խաղաղ մարդկություն:



․․․ Ու եթե մենք չենք կարողանում մանկան պես պայծառ աչքերով նայել կյանքին, պետք է կարողանանք չմթագնել  մանկան աչքերի լույսը, ժպիտն ու ուրախությունը։ Եթե չենք կարողանում ավելացնել, գոնե չպակասեցնենք․․․ Մտորումներիս առիթը տխուր է։ Ծանոթուհիներիցս մեկն ինձ ուղարկեց ողբերգական դեպքի զոհ փոքրիկի ֆեյսբուքյան էջի լինքը։ Իննը տարեկան աղջնակը ֆեյսբուքյան էջ ուներ, ինքն իր համար նկարներ էր ընտրում, տեղադրում։ Փոքրիկ Անահիտի ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը 2018-ը դիմավորելն է։ Իր նկարն է՝ շքեղ տոնածառի հետ։ Մի քանի անգամ է գցել այդ նկարը, մի քանի անգամ․․․ Ժպտում է՝ սպասելիքներով, ակնկալիքներով։



[Anait Grigurjan](https://www.facebook.com/gayane.ain?hc_ref=ARQBDbWuTVYhjwuSZ-YF9gNGiR0XdW9rDtKRbXst8ZSPPAjldAsP0B0nC3pgEcClTAU) updated her profile picture



[4 January](https://www.facebook.com/photo.php?fbid=1970497039878664&set=a.1377652382496469.1073741826.100007551605650&type=3)



Մի քանի տեղ էլ գցել է ձիու ու Ձմեռ պապի նկարները միասին։ Ձմեռ պապը ուսին ծանրոց ունի, իսկ ձին երևի փոքրիկը պատկերացրել է որպես իր երազանք։ 2018-ի երազանքը։ Մանկական գունեղ նկարները խոսում են նրա անհատականության, վառ երևակայության, ինքնուրույնության մասին։



Ամբողջացնելով այս ամենը ասեմ՝ փոքրիկը մարդ էր, առանձի՜ն մարդ, ուներ իր ինքնուրույն աշխարհը, եսը, նա սեփական իր չէր։



Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։ 1981 թ. ծնված մոր և 2009 ծնված դստեր դիերը: