Կրակոցներ Սիեթլ քաղաքի քոլեջում

Կրակոցներ Սիեթլ քաղաքի քոլեջում
Կրակոցներ են հնչել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքի Highline քոլեջի տարածքում: Այս մասին հայտարարել է քոլեջի վարչությունը: Ըստ տեղի ոստիկանության հրապարակած հաղորդագրության, փոխանցված CNN կողմից, կրակոցները հնչել են հարավային ուսանողական հանրակացարանային մասնաշենքի տարածքում:



Դեպքի վայր են ժամանել իրավապահները: Տարածքում իրականացվել է ուսանողների, ուսուցիչների եւ տեխնիկական անձնակազմի տարհանում:



Տեղի ոստիկանությունը կոչ է արել փակ պահել դռները եւ չմոտենալ լուսամուտներին: Այս պահի դրությամբ տուժածներ չկան: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: