«Ժողովուրդ»․ «Սեւան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել․ ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են

«Ժողովուրդ»․ «Սեւան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել․ ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կառավարության կողմից պարբերաբար արտոնություններ ստացող «Սեւանի իշխան», «Սեւան ակվա» ընկերություններն այդպես էլ տեղ չեն գտել հազար խոշոր հարկատուների` անցած տարվա ցանկում:



«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Սեւան ակվա» ընկերությունը հարկեր չի վճարել` ցույց տալով, թե վնասներով է աշխատում: Հիշեցնենք, որ նախորդ տարի վնասվել էին ջրավազանների ցանցավանդակները, եւ եղած ձկները փախել են: Չի բացառվում, իհարկե, որ այս ամենը եղել է կազմակերպված, իսկ ձկները որոշ տարածք լողալուց հետո հայտնվել են ուրիշ ցանցում:



«Սեւան ակվա»-ից «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չմեկնաբանեցին այս տեղեկությունները` ասելով, որ միայն գրավոր կարող են պատասխանել հարցերին:



Հիշեցնենք, որ այս ընկերության թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Սերժ Սարգսյանի խորհրդական Արամ Ղարիբյանի եւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ»: