Մոսկվայում կոմունալ ծառայությունները աշխատում են արտակարգ ռեժիմով

Մոսկվայում կոմունալ ծառայությունները աշխատում են արտակարգ ռեժիմով
Մոսկվայի կոմունալ ծառայությունները աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Գործի է դրված 15 հազար միավոր տեխնիկա: Մաքրման աշխատանքներին ներգրավված է 70 հազար մարդ:



Նշենք, որ միայն շաբաթ օրը Մոսկվայում տեղացած առատ ձյունն ու սառցե անձրեւը հատել են տեղումների ամսական նորմայի ուղիղ կեսի սահմանը, ինչպես վկայում են օդերեւութաբանական Фобос կենտրոնի հրապարակած տվյալները:



Նշենք, որ տեղումները պատճառով հինգ մարդ տուժել է: Մոսկվայի քաղաքապետն էլ հայտարարել է, որ կա արդեն մեկ զոհ: