Փաստաբանները շարունակում են իրենց պայքարը

Փաստաբանները շարունակում են իրենց պայքարը
Թեեւ օրերս ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, որ Դատական օրենսգրքի նախագծում մի շարք կարեւոր փոփոխություններ են կատարվել, ընդ որում՝ դատական սանկցիաների շարքից հանվել է տուգանքի վերաբերյալ կետը եւ տեղափոխվել է Դատավարական օրենսգիրք, այնուամենյանիվ փաստաբանները շարունակում են տվյալ կետի դեմ իրենց ստորագրահավաքը։



Հիշեցնենք, որ Դատավարական օրենսգիրք տեղափոխված դրույթը հնարավորություն է տալիս դատարանին փաստաբանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ տուգանք 100 հազար դրամի չափով։



ՓՊ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ստորագրահավաքին 1909 փաստաբանից միացել է 1400-ից ավելին։



Հիշեցնենք նաեւ, որ դատարանի կողմից փաստաբանին տուգանելու կետի դեմ Արարատի, Լոռու, Շիրակի եւ Տավուշի փաստաբանները մեկօրյա գործադուլ իրականացրին։