Դատավորներին «բիրիքով» տեղափոխում են մի դատարանից մյուսը

Դատավորներին «բիրիքով» տեղափոխում են մի դատարանից մյուսը
Դատական ոլորտին մերձ շրջանակներում արդեն իսկ կա մտավախություն, որ Երեւանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան ստեղծելու նախաձեռնությունը եւս կարճ ժամանակ անց կձախողվի եւ կարժանանա հների բախտին: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում, օրինակ, կազմավորվեցին Հյուսիսային եւ Հարավային քրեական դատարաններ, որոնք շատ կարճ կյանք ունեցան:



Մասնավորապես, հիմա էլ մի դատարանում կուտակում են մեծ թվով դատավորների, ինչը նշանակում է, որ հերթեր են գոյանալու, եւ հնարավոր է դատական նիստերն անցկացվեն 4 ամիսը մեկ: Մասնավորապես, արդեն նախկին Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններից 7 դատավոր տեղափոխվել է նախկին Շենգավիթի դատարան, որտեղից էլ ընդամենը 1 դատավոր՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատարան: Այսինքն՝ մի տեղ 7-ին բերել են, ընդամենը 1-ին՝ տարել: Հիշեցնենք, որ այս օրենսդրական փոփոխությունը բացատրում էին նաեւ դատավորների ու գործերի համաչափ բաշխմամբ: