Ձեր պես ապուշներին ավելի ու ավելի կթալանեն իրենց ու իրենց երեխաների ցոփ ու շվայտ կյանքն ապահովելու համար

Ձեր պես ապուշներին ավելի ու ավելի կթալանեն իրենց ու իրենց երեխաների ցոփ ու շվայտ կյանքն ապահովելու համար
Պաշտպանության նախարարը նորից փող է մուրում ժողովրդից: Այս իշխանությունները ոչ մի բանի առջև չեն կանգնի մարդկանց վերջին կոպեկները իրենցով անելու համար: ՀՀ-ի բնակչության 75%-ը աղքատ է (հայտարարված 30%-ը չի համապատասխանում իրականությանը, դա ծայրաստիճան աղքատների թվաքանակն է), բայց դա շփացած ու լրբենի իշխանավորներին չի հետաքրքրում, նրանք ամեն ինչ անում են, որպեսզի վերջին պատառ հացը կտրեն մարդկանց բերանից: Հայաստանը իր սոցիալական բևեռվածության մակարդակով արդեն վաղուց շրջանցել է Հնդկաստանին, այն արդեն նույն շարքում է գտնվում աֆրիկյան ամենավայրենի երկրների հետ:



Մեր վերնախավ կոչվածը, հյուսիսի իր տերերի հետ միասին, դաժանորեն թալանում է ժողովրդին ու երկրի հարուստ ընդերքը, որը, ի դեպ, այդ նույն ժողովրդի սեփականությունն է: Բայց ժողովուրդը այնքան ոչ ադեկվատ է, որ այս տարրական բաները չի հասկանում, չի հասկանում, որ ինքը պիտի հաշիվ պահանջի այդ Վիգեններից ու նրա նմաններից, որ ինքը պիտի կոպեկ առ կոպեկ հաշվի թէ ինչ արժեն Վիգենների ու նրա ղեկավարների և անմիջական ենթակաների դղյակերը, թանկանոց ավտոմեքենաները, արտասահմաններում ունեցած անշարժ ու շրջնառու միջոցները: Բայց ոչ, երբ սկսում ես խոսել մարդկանց հետ այս թեմաներով, դեմքի խելոք արտահայտությամբ սկսում են պնդել, որ ուրիշների փողերը հաշվել չի կարելի (խեղճերը տեղյակ չեն, որ այդ փողերը ուրիշներինը չեն, իրենցն են):



Դե ինչ, եթե չի կարելի, ձեր խոսքերով ասած, ուրիշների փողերը հաշվել, ուրեմն այդ ուրիշները ձեզ պես ապուշներին գնալով ավելի ու ավելի կթալանեն ու իրենց երեխաների ցոպ ու շվայտ կյանքի համար ձեր երեխաներին մատաղ կանեն: Իսկ երբ ձեր երեխաներից մեկը հերթական անգամ գնդակահարվելուց հետո հանկարծ հրաշքով ողջ մնա ու չմահանալու համար արտասահմաններում վիրահատվելու կարիք ունենա, նորից դուք պիտի ձեր վերջին կոպեկները հավաքեք ու այդ վիրահատության ծախսերը հոգաք. իսկ նրանց, այսինքն ձեր ասած ուրիշների, երեխաները այդ նույն ժամանակ իրենց փակ կորպորատիվներում ծաղրելու են ձեզ ու ձեր իսկ երկրի հարստություններն են մսխելու արտասահմանյան կուրորտներում:



**Թորոս Ալեքսանյան**