Իսրայելում Թրամփի անունով գնացքի կայարան կլինի

Իսրայելում Թրամփի անունով գնացքի կայարան կլինի
Իսրայելի տրանսպորտի նախարարը ասել է, որ մտադիր է Երուսաղեմի Հին քաղաքի տակով գնացքի անցման համար ստորգետնյա թունել կառուցել ու կայարանն անվանել՝ Դոնալդ Թրամփ: [The Guardian](https://www.theguardian.com/world/2017/dec/27/israeli-minister-plans-name-western-wall-train-station-donald-trump)-ը գրում է, որ նախարարն ընդգծել է, որ Թրամփի անվան կայարան ունենալու գաղափարն առաջացել է ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ համարձակ որոշում կայացնելուց հետո: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ցանակում է դեսպանատունը Թել Ավիվից՝ Երուսաղեմ տեղափոխել, ինչից հետո միջազգային հանրությունն ու մուսուլմանական աշխարհը դատապարտել էին որոշումը: