Ֆրանցիսկոս Պապի պատգամները քաղաքական գործիչներին

Ֆրանցիսկոս Պապի պատգամները քաղաքական գործիչներին
«Քաղաքականությունը բարեգթության բարձրագույն ձեւն է»:- Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այսպիսի խոսքերով է սկսել Լատինական Ամերիկայի կաթոլիկ քաղաքական գործիչների հետ իր հանդիպմանն ուղղված իր տեսաուղերձը: Կոլումբիայի կաթոլիկ եպիսկոպոսների խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը Կաթոլիկ եկեղեցու հովվապետն իր պատգամներն է հղել քաղաքական գործիչներին, որոնք արդիական են Լատինական Ամերիկայից մինչեւ Հայաստան: Իր խոսքում, ինչպես հայտնում է Սուրբ Աթոռի պաշտոնական ռադիոկայանը, Ֆրանցիսկոս Պապը շեշտել է, որ քաղաքականություն երբեք ու երբեք չպետք է ծառայի անձնական շահերին կամ հավակնություններին, սպասարկի ինքնառեֆերենցիայի եւ ամբողջատիրության որեւէ դրսեւորման շահերին: «Կարող ենք ասել, որ այն ծառայությունը, որը Աստված ակնկալում եւ պահանջում է Իր առաքյալներից եւ աշակերտներից, հանգուներոն վերաբվերվում են նաեւ քաղաքական գործիչներին, որոնք նույնպես ծառայություն են իրականացնում»,- նշել է հովվապետը, շեշտելով, որ քաղաքական գործիչներն էլ իրենց ծառայության մեջ պետք է պատրաստ լինեն զոհողության եւ նույնիսկ ինքնազոհողության հանուն ընդհանուրի: Սրանով հանդերձ, նա կարեւորում է այն, որ այսօր կարիք կա ամբողջ աշխարհում, Լատինական Ամերիկայի օրինակն իբրեւ ամենից ակներեւն աչքի առաջ ունենալով, «վերականգնել քաղաքական գործիչների արժանապատվությունը», վերականգնել «բաց եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը, որը հարաբերությունների սերտացման համար ուղիներ է որոնում» եւ չի փոխարինում երկխոսությունը դեմագոգիայով եւ փոխադարձ մեղադրանքներով: «Չի կարելի բավարարվել ոչ-ադեկվատ քաղաքականությամբ», - ասում է Ֆրանցիսկոս Պապը, շեշտելով, որ թատերաբեմում պետք է լինեն այն առաջնորդները, ովքեր կարող են կենտրոնացնել ժողովրդական լայն զանգվածների հանուն համազգային նպատակների կենսագործման: Սուրբ Աթոռի գահակալը մեծապես կարեորել է ընտանիքի սոցիալական կառուցվածքի ամրապնդումը, առաջ մղելով հանդիպումների մշակույթը, որը ի զորու է հաղթահարել ինզիվիդուալիզմը հասարակության բեւեռացումն եւ մարդկանց շահարկումները: «Մեր ընդհանուր տան հանդեպ հոգատարությունը եւ այդ տան ամենից անպաշտպան բնակիչների պաշտպանությունը ըստ էության անցումն է հասուն ժողովրդավարական հասարակության, որը իրականություն է դառնում հանրային լայն զանգվածների մասնակցությամբ եւ զերծ է կոռուպցիայի խոցերից, գաղափարական գաղութայնացումից, ինքնակալական հակումներից եւ էժան դեմագոգիայից: Մենք չպետք է նահանջենք իրադրության այն վատթարացման առաջ, որի մասին քննարկում ենք»,- ասել է Հռոմի Սրբազան Քահանայապետը: