Նորագավիթում BMW–ն բախվել է պատին, որի հետևանքով 21-ամյա ուղևորը մահացել է

Նորագավիթում BMW–ն բախվել է պատին, որի հետևանքով 21-ամյա ուղևորը մահացել է
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 03:58-ի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է նախկին ՃՈ հենակետի պատին, բախման արդյունքում կան տուժածներ, զոհվել է ուղևորներից մեկը։ Տեղեկացնում է ԱԻՆ-ը։



Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի 35 MT 464 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին, ինչի հետևանքով ուղևորը՝ 1996 թ. ծնված Մ.-ն մահացել է, իսկ վարորդը՝ 1996 թ. ծնված Հ. Գ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: