Դեմքի մաքրման անհրաժեշտության մասին

Դեմքի մաքրման անհրաժեշտության մասին
Մեր օրերում շատ տարբեր գործոնների ազդեցության արդյունքում, ինչպիսիք են, օրինակ, մթնոլորտի աղտոտվածություն, ոչ օրգանական սնունդ, կոսմետիկ միջոցների անբարեխիղճ արտադրողներ, դրանց չարաշահում և այլ, հաճախ ենք բախվում անլուծելի թվացող մաշկային խնդրիների հետ:



Վստահե՞լ կոսմետոլոգին՝ իրականացնել դեմքի մաքրման պրոցեդուրա, թե՞ ոչ: Այս հարցը դեռևս ավագ սերնդի համար շարունակում է մնալ որպես ոչ ցանկալի ու «վնասակար» պրոցեդուրա, առավել ևս մեկ կամ մի քանի անհաջող պրակտիկայից հետո:



Այսօր անդրադառնալու ենք դեմքի մաքրման կարևորությանը, մասնավորապես, [մեխանիկական մաքրման](https://www.facebook.com/siamherbstudio/photos/a.796103013768780.1073741829.781747455204336/1122593767786368/?type=3&theater), քանի որ այս մեթոդը շարունակում է մնալ ամենաարդյունավետն ու անվտանգը: Մեխանիկական մաքրումը, թեև ժամանակի ընթացքում հետ չի մղվել նորագույն տեխնոլոգիաների կողմից իր արդյունավետությամբ, սակայն այստեղ ևս կան ժամանակակից մոտեցումներ. չեն կիրառվում հայտնի «գդալիկ ու գոլորշի» համադրությունը, որի արդյունքում դեռ պահանջվում էր երկար ժամանակ վնասված մաշկի վերականգնման համար:



Մաքրման այլ մեթոդներին, դրանց առանձնահատկություններին, թույլ և ուժեղ կողմերին կանդրադառնանք առանձին թեմայով:



Մեր օրգանիզմում մշտապես տեղի են ունենում վերականգնողական պրոցեսներ, ինչպես նաև պայքար արտաքին անբարենպաստ միջավայրի դեմ: Բացառություն չէ նաև մաշկը:



Որպեսզի ապահովվի մաշկի անհրաժեշտ խոնավություն և առաձգականություն, մաշկի տակ առկա ճարպագեղձերը սկսում են ակտիվորեն գործել: Կատարյալ է այն վիճակը, երբ արտազատված ճարպը հավասարաչափ բաշխվում է ամբողջ մաշկով` ստեղծելով պաշտպանիչ շերտ (այս վիճակին կարելի է հասնել ճիշտ խնամքի միջոցով) : Սակայն շատ հաճախ, պայմանավորված մի շարք գործոններով, ինչպիսին են հորմոնալ, տարիքային, սեզոնային փոփոխությունները, նյութափոխանակության խախտումը, կարող է ավելի շատ ճարպ արտադրվել, և ոչ հավասարաչափ, որի հետևանքով առաջանում է ծակոտիների խցանում: Թթվածնի հետ շփման հետևանքով առաջանում է մեզ այնքան անհանգստացնող սև, սպիտակ կամ դեղնավուն կետիկները, իսկ երբ ծակոտիի մեջ հայտնվում է որևէ բակտերիա, սկսվում է բորբոքում և դառնում ակնեի պատճառ:



Նմանատիպ մաշկ ունենալու պատճառը մաքրության և հիգիենայի պակասը չէ, այլ ոչ ճիշտ խնամքը: Շատ ակտիվ միջամտությունները օճառով, սպիրտ պարունակող միջոցներով ու բազմապիսի լոսյոններով, խոչընդոտում են ճարպագեղձերի բնական աշխատանքին և ավելի ակտիվ է տեղի ունենում ճարպազատումը:



Մաշկը երբեք առանց միջամտության չի ազատվի խցանված ծակոտիներից: «Մաշկի մաքրման» պրոցեդուրան համեմատվում է արհեստական շնչառության հետ մաշկի համար: Սակայն, շատ հաճախակի մաքրումը նույնպես չի խրախուսվում, քանի որ պրոցեդուրան, այնուամենայնիվ սթրես է մաշկի համար: Ամենօրյա ճիշտ խնամքի պայմաններում չի առաջանա անհրաժեշտություն կրկնելու պրոցեդուրան 6-12 ամսից ավելի շուտ



Հիշեցնենք, որ մաշկի pH բալանսը միջինում 5,5 է, իսկ օճառինը՝ 8-10: Այս ցուցանիշը առկա է ցանկացած օճառի մեջ, նույնիսկ, եթե հստակ նշված է «դեմքի լվացման օճառ»: Բալանսի խախտումը մաշկը դարձնում է չափազանց զգայուն ու դյուրագրգիռ, ստեղծում հարմարավետ միջավայր տարբեր տեսակի մանրէների ներթափանցման ու զարգացման համար: [Օճառով դեմքի մաքրման մանրամասներին ծանոթացեք մեր նախորդ նյութում](https://www.hraparak.am/posts/5a194db09859cc018b89b28c/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B4%D5%A1%D6%84%D6%80%D5%A5%D5%AC-%D5%A4%D5%A5%D5%B4%D6%84%D5%AB-%D5%B4%D5%A1%D5%B7%D5%AF%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AF%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%AF%D5%B8%D5%BD%D5%B4%D5%A5%D5%BF%D5%B8%D5%AC%D5%B8%D5%A3%D5%AB%D6%81)։



Եղեք խնամված, առողջ ու տեղեկացված։



Ձեր հոգատար ընկերուհի` **Siam Herb studio**



**ՀԳ**․ _Siam Herb studio-ն գործում է 2014թ.-ից։ Գտնվում է Իսահակյան 14 հասցեում, հեռ. 096797961, 060654545: Տնօրեն՝ Նոնա Մելիքյան: Կենտրոնի բարձր որակավորում ստացած մասնագետները սիրով ու ջերմության հոգ կտանեն, որպեսզի Ձեր գեղեցկությունը դառնա կատարյալ։ Թայլանդից հատուկ ներմուծված ամբողջովին բնական հումքից պատրաստված խնամքի միջոցներն ու արեւելյան ներդաշնակ մթնոլորտը ոչ միայն կերիտասարդացնեն Ձեզ, այլեւ խաղաղվածություն ու անդորր կբերեն Ձեր մարմնին ու հոգուն։_