ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ստորագրել են հայտարարություն Սիրիայի իրադրության մասին

ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ստորագրել են հայտարարություն Սիրիայի իրադրության մասին
Մինսկում, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների կողմից՝ անդամ երկրների հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունվել է Սիրիայում տիրող իրադրության մասին համատեղ հայտարարություն։ Այս մասին հայտնում է Belta.by գործակալությունը: Նշվում է, որ հայտարարության նախագիծը մշակվել է Ռուսաստանի առաջարկով: Առաջարկվում է աջակցություն՝ Սիրիայի տարածքային ամբողջականությանը, միասնականությանը եւ ինքնուրույնությանը: Ընդգծվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները կողմ են արտահայտվում Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումների արագ վերացմանն ու երկրում տեղի ունեցող զինված կոնֆլիկտի լուծմանը: Նշվում է նաև, որ արդեն ՀԱՊԿ-ում ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակ են պատրաստել և ահաբեկչությունը դատապարտող հայտարարություն է ներկայացվելու: