Հերթը հասավ «Նորմային»

Հերթը հասավ «Նորմային»

Տղամարդու եւ կանացի գեղեցիկ անուններով փոթորիկներն ու պտտահողմերը ամենեւին էլ նույն նրբագեղությամբ չեն գործում, ինչպիսին նրանց անուններն են: «Հարվիից» եւ «Իրմայից» դեռ ուշքի չեկած, Մեքսիկայի ափերին մոտենալ է սկսել «Նորմա» փոթորիկը, որն ըստ ԱՄՆ Փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնի հայտարարության, հատել է բարձր վտանգավորության սահմանը: Ըստ ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալության, արդեն երկուշաբթի «Նորման» կհասնի Լոս Կաբոս, որը մտնում է Հարավային Ներքին Կալիֆոռնիա նահանգի կազմի մեջ: Փոթորկի առավելագույն արագությունը կազմում է 120 կմ/ժ: