Թրամփի որդին ցանկանում է հրաժարվել շուրջօրյա թիկնազորից

Թրամփի որդին ցանկանում է հրաժարվել շուրջօրյա թիկնազորից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը, ցանկանում է հրաժարվել շուրջօրյա թիկնազորից եւ դրա համար դիմել է ԱՄՆ Գաղտնի ծառայությանը: Այս մասին հայտնում է CNN հեռուստակայանը: Ըստ հաղորդման, ավելի վաղ, Թրամփ-կրտսերը դիմել է ԱՄՆ Գաղտնի ծառայություն, խնդրելով որպեսզի Բահամյան կղզիներում հանգստանալու ժամանակ իր եւ իր ընտանիքի վրայից հանվի հսկողության ռեժիմը եւ նրանք մի քանի օր մնան իրենք իրենցով: Այժմ արդեն նա խնդրել է, որպեսզի նրա վրայից հանվի շուրջօրյա հսկողության ռեժիմը:



Նշենք, որ ԱՄՆ օրենսդրության համաձայն, նախագահի որդին, որպես մերձավոր արյունակից, իրավասու է դիմել եւ ստանալ նման պահպանություն, սակայն դա պարտադիր բնույթ չի կրում: Նշենք, որ նախագահական ընտանիքի անվտանգությամբ զբաղվող ԱՄՆ Գաղտնի ծառայությունը չի հաստատել եւ չի հերքել այս հաղորդումը: