ՍԴ, թե՞ ՀՀ նախագահ

ՍԴ, թե՞ ՀՀ նախագահ

Տեւական ժամանակ խոսվում է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի՝ ՀՀ նախագահ դառնալու մասին։ 2018-ի մարտի 23-ին լրանում է Հարությունյանի 70-ամյակը, եւ, օրենքի ուժով, դադարում են նրա՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները։ Իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հենց նա դառնա խորհրդարանական կառավարման համակարգի, նոր Հայաստանի առաջին սիմվոլիկ նախագահը։ Մեր լրագրողը ՍԴ անդամ Կիմ Բալայանին հարցրել է, թե որքանով է ռեալ համարում այդ հեռանկարը։ Բալայանը նախ շեշտել է, որ ինքը Գագիկ Հարությունյանի փոխարեն չի կարող խոսել նրա անելիքների ու ցանկությունների մասին, ապաեւ նշել․ «Ես գիտեմ, որ որտեղ էլ ինքը լինի, հանրօգուտ աշխատանք է իրականացնելու։ Ես գիտեմ նաեւ, որ հիմա ինքը «Սահմանադրական մշակույթ» միջազգային կազմակերպություն է ստեղծել, եթե այլ որեւիցե պետական պաշտոն էլ չզբաղեցնի, ինձ թվում է, որ այդ պաշտոնում էլ նա Հայաստանի Հանրապետության անունը սահմանադրական իրավունքի բնագավառում բարձրացնելու է։ Ես իր փոխարեն չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացնի»։