Լևոն Մնացականյանը Կասպրշիկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառման մասին ապացույցները

Լևոն Մնացականյանը Կասպրշիկին է ներկայացրել Ադրբեջանի կողմից «ՍՊԱՅԿ»-ի կիրառման մասին ապացույցները

Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:



Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Մասնավորապես՝ բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետերի կիրառման մասին ապացույցներ:



 ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն