Գողացել են Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը

Գողացել են Արմեն Ջիգարխանյանի անձնագիրը

Դերասան Արմեն Ջիգարխանյանը ոստիկանությունում հաղորդում է տվել թատրոնի շենքից իր նձնագրի գողության մասին, հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:



«Հարուցվել է քրեական գործ»,- ասել է աղբյուրը:



ՆԳՆ քաղաքային գլխավոր վարչությունում հաստատել են գողության փաստը, սակայն տուժողի անունը չեն նշել:



Ոստիկանության տվյալներով՝ տուժողը իրավապահ մարմիններին է դիմել հոկտեմբերի 24-ին: Նա պատմել է, որ հոկտեմբերի 1-10 չճշտված անձը, գտնվելով այն շենքում, որտեղ աշխատում է տուժողը, գողացել է վերջինիս անձնագիրը:



Հիշեցնենք, որ ավելի ուշ Արմեն Ջիգարխանյանը առողջական խնդիրներով հոսպիտալացվել էր: Բժշկական կենտրոնից հայտնել էին, որ նա դիմել է առանց փաստաթղթերի: