Կոչ հայ ժողովրդին

Կոչ հայ ժողովրդին

Երեկ՝ Իտալիայում, որն ունի 62 միլիոն բնակչություն հաստատվել է կորոնավիրուսի 531 դեպք։ Հայաստանում այսօր՝ 452։

Մտածու՞մ եք, թե  մեր փոքրիկ պետությունն ու՞ր եք տանում։ Ժողովու՞րդն է մեղավոր։ Եթե ժողովուրդն է մեղավոր․․․ Նոր սահմանափակումնե՞ր են սպասվում․․․

Մեղքը ձեր մեջ է, ընդունեք։ Կորոնավիրուսային պատերազմի ժամանակ դուք զբաղված եք այլ «խաղերով»։ Մարդիկ ապարատների տակ, հերթով են «թթվածին շնչում», ապարատները չեն հերիքում, դուք թշնամու քթի տակ խոյացող Սյունիքում «մարդկանց խուզարկում», մոլեգնող կորոնավիրուսի պայմաններում ժողովրդին հոգեբանական այնպիսի կրախի առաջ եք կանգնեցնում, որ լցվում են փողոցներ՝ մոռացած համավարակ․․․ Քաղցած, ծանր վիճակում գոյատևող ժողովրդին։ Ռազմաճակատը համավարակի դաշտն է, բոլորդ այնտեղ պիտի լինեք։ Գյուղեր շրջայցեր կատարելն ու մարդկանց հետապնդելը պատերազմն ավարտելուց հետո կանեք։ Երկիրը կանգնած է վտանգի առաջ։ Հրամանատարի խոսք է պետք, որին ժողովուրդը հավատա ու լսի։ Եթե Փաշինյանը վստահ է, որ ինքն է այդ հրամանատարը, թող հանդես գա երկրի ղեկավարին վայել կոչով․

Կոչ Հայ ժողովրդին։

Իսկ եթե համոզված է, որ իրեն չեն լսի, նման դեպքում հրամանատարը պիտի իմանա իր հաջորդ քայլը։ Մեղքը չգցի ժողովրդի վրա։