Առաջին հանրապետության տոնը՝ Ապարանում (լուսանկարներ)

Առաջին հանրապետության տոնը՝ Ապարանում (լուսանկարներ)

Այսօր Ապարան քաղաքում նշում էին մայիսի 28-ը՝ Առաջին հանրապետության տոնը: «Վերածնունդ» հուշահամալիրը բազմամարդ էր, տոնին մասնակցում էին ոչ միայն ապարանցիներ, այլև Երևանից ժամանած բազմաթիվ հյուրեր: 



Բաշ-Ապարանի հերոսամարտը մեծարելու տոնին մասնակցություն էին ունենում պաշտոնյաներն իրենց մշտական կազմով՝  «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը, Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, Արագածոտնի մարզպետ՝ Գաբրիել Գյոզալյանը, պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, այս անգամ նաև նորաթուխ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Երթի ընթացքում նրանցից հեռու քայլում էին նաև «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներn իրենց առաջնորդ Զարուհի Փոստանջյանի հետ միասին: