Ահազանգել էին՝ «Հրազդան» մարզադաշտում ռումբ կա

Ահազանգել էին՝ «Հրազդան» մարզադաշտում ռումբ կա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 29-ին, ժամը 06:12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված:



Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:



ԱԻՆ կայքը հայտնում է, որ տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: