Կատարը մեկ միլիարդ դոլար է վճարել ահաբեկիչներին. FT

Կատարը մեկ միլիարդ դոլար է վճարել ահաբեկիչներին. FT

Կատարը ավելի քան մեկ միլիարդ դոլար է վճարել ահաբեկիչներին` էմիրի ընտանիքի անդամների ազատ արձակման դիմաց որպես փրկագին, որոնք պատանդ էին վերցվել Իրաքում «Ալ Քաիդա» ահաբեկիչների կողմից: Այս մասին հայտնում է The Financial Times-ը վկայակոչելով գործարքին մասնակից իր աղբյուրին, որը չի ցանկացել ի հայտ գալ:



Ըստ այդմ, Դոհան մոտ յոթանասուն մարդու ազատ արձակման դիմաց վճարել է ավելի քան մեկ միլիարդ դոլար: Փրկագնվածների մեջ են եղել նաեւ Կատարի էմիրիր ընտանիքի քսանվեց անդամները, ովքեր Իրաքի հարավում որսի էին գնացել: Նշենք, որ պատանդների ապահով տեղափոխումը Դոհա իրականացվել է իրանական հատուկ ծառայությունների կողմից: Գործարքն իրականացվել է ապրիլին: Նշենք, որ դեռ երեկվանից ահաբեկիչներին աջակցելու համար արաբական մի շարք պետություններ խզել էին իրենց դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ: