ԱՄԷ-ն կոչ է արել Կատարին ներկայացնել «ճանապարհային քարտեզ» իրականացման երաշխիքներով

ԱՄԷ-ն կոչ է արել Կատարին ներկայացնել «ճանապարհային քարտեզ» իրականացման երաշխիքներով

Դիվանագիտական խզված հարաբերությունների վերականգնման համար Կատարը պետք է ներկայացնի ճանապարհային քարտեզ, այն իրականացնելու երաշխիքներով: Այս մասին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը:



Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, նախարար Գարգաշը մասնավորապես ասել է. «Անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, պայմանավորվածությունների խախտումից հետո եւ անհրաժեշտ է այդ ուղղությամբ ներկանացնել ճանապարհային քարտեզ եւ այն իրականացման երաշխիքներ: Մենք Միացյալ Էմիրություններում ընտրել ենք անկեղծությունը, բաց գործելաոճը եւ թափանցիկությունը, ընտրել ենք կայունությունը անիշխանության փոխարեն, չափավորությունը եւ զարգացումը, ընտրել ենք որոշակիությունը, հստակությունն ու պարզությունը, ընտրել ենք վստահությունը, ընտրել ենք Սալմանին եւ Սաուդյան Արաբիային»: Նախարար Գարգաշը նաեւ նշել է, որ Կատարի էմիության հանդեպ նման որոշումը կայացվել է իրազեկման եւ համբերատարության երկարատեւ փորձություններից հետո: