Վենեսուելայում բողոքի ցույցերից զոհերի թիվն հասել է ութսունի

Վենեսուելայում բողոքի ցույցերից զոհերի թիվն հասել է ութսունի

Առնվազն յոթ մարդ է տուժել Վենեսուելայում արդեն ամիսներ չդադարող բողոքի ակցիաներից: Այս անգամ ցուցարարները տուժել են Կարակասում ցույցի ցրման իրավապահների գործողություններից:



Ինչպես հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, ընդդիմությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի մասշտաբային ցույցեր էր նախաձենռել ընդդեմ Ազգային Հիմնադիր ժողովի անցկացման, որը ըստ ընդդիմադիրների արվում է սահմանադրությունում փոփոխություններ կատարելու համար: Միաժամանակ նաեւ Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է ութսունի:



Նշենք որ Վենեսուելայում բողոքի ցույցեր են տեղի ունենում սկսած ապրիլ ամսից նախաձեռնությամբ ընդդիմության, որոնք հանդես են գալիս նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտոնանկության օգտին