Պատերազմ Սուրբ Երկրում․ XX դարի տասը խոշորագույն կրոնական կոնֆլիկտները

Պատերազմ Սուրբ Երկրում․ XX դարի տասը խոշորագույն կրոնական կոնֆլիկտները

Զանգվածային լրատվական միջոցների կողմից առավել լայն լուսաբանվածը հակամարտությունն է Սուրբ Երկրում` Պաղեստինում, որն ընթանում է կրոնական հողի վրա: Մերձավոր-Արեւելյան ճգնաժամն ի տարբերություն մյուս այլ տեղական կրոնական հակամարտություններից, կայանում է նրանում, որ վեճի հիմնական առարկամ Երուսաղեմն է, որն ունի ահռելի մեծ նշանակություն հակամարտող կողմերի` հրեաների եւ մուսուլմանների համար եւ նաեւ առանցքային սրբավայր է քրիստոնյաների համար: Երուսաղեմի կարգավիճակը գայթաքար է հանդիսանում արաբա-իսրայելական հարաբերություններում եւ այն հնարավոր է լուծել միայն այն դեպքում, երբ պահպանվում են կրոնական զգացումները եւ բաց են պահվում մուտքերը դեպի սրբավայրեր բոլոր հավատացյալների համար: Սակայն սրանով հանդերձ, մինչ այսօր դեռ անհնարին է եղել երկարատեւ խաղաղության հասնելը: Անվերջանալի մանր ու մեծ ռազմական բախումները ընթանում են այստեղ արդեն բազում տասնամյակներ:



Այս առճակատումների զոհերի թիվը դեռեւս եւ ոչ մեկին հայտնի չէ եւ գուցե նաեւ դեռ պարված էլ չէ: Մերձավոր Արեւելյան իրադարձությունները կտրուկ բացասական արձագանք են գտնում արաբական աշխարհի մոտ: Պաղեստիյան ջոկատները մշտապես համալրվում են մուսուլման նորակոչիկներով, ովքեր պատրաստ են պայքարելու հանուն իսլամական սրբավայրերի ազատագրման: Իրենց հերթին Իսրայելի իշխանությունները հայտարարում են, որ Երուսաղեմը եղել է ներկայումս հանդիսանում է եւ ապագայում էլ կլինի Իսրայելի անբաժանելի մայրաքաղաքը, մնալով հանդերձ հրեաների գլխավոր սրբավայրը, որով եւ ինքնին հասկանալի է դառնում, որ անհնարին կլինի Երուսաղեմի հանձնումը: Արդյունքում, մի կողմից արյուն է հոսում, մյուս կողմից հակամարտող կողմերը դեռ շատ հեռու են համաձայնությունից: Արդյոք կհաջողվի բազմամյա այս հակամարտության համար ի վերջո լուծում գտնել, ցույց կտա միայն ու միայն ժամանակը: