Կրակոցներ Օրլանդոյում, հեղինակը նախկին զինվորական է

Կրակոցներ Օրլանդոյում, հեղինակը նախկին զինվորական է

Կրակոցներ են տեղի ունեցել ԱՄՆ Օրլանդո քաղաքում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նշվում է, որ կրակոցների հեղինակը նախկին զինվորական, 1972 թվականին ծնված, Ջոն Ռոբերտ Նյուման-կրտսերն է:



Նշենք, որ կրակոցներից զոհվել է հինգ մարդ: Արդեն երեք սպանվածները նույնականացված են, աշխատանքներ են տարվում մյուս երկուսի նույնականացման ուղղությամբ: Զոհերը եղել են հիմնականում 34-70 տարեկան: Բոլոր զոհերն էլ եղել են ԱՄՆ քաղաքացիներ: Կրակոցները տեղի են ունեցել Flamma ընկերության գրասենյակում: Հանցագործը եւս ինքնասպանություն է գործել: