Մայք Փենսը Իրանն ու Ռուսաստանը համեմատել է ահաբեկչության հետ

Մայք Փենսը Իրանն ու Ռուսաստանը համեմատել է ահաբեկչության հետ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ աշխարհը դարձել է ավելի վտանգավոր առավել քան երբեք, սկսած ԽՍՀՄ փլուզումից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Միացյալ Նահանգների փոխնախագահը ելույթ ունենալով Ատլանտիկայի խորհրդի ժամանակ Ռուսաստանն ու Իրանը դրել է նույն հարթության վրա գլոբալ ահաբեկչության հետ:



«Ուժով սահմանային վերաձեւումներ կատարող Ռուսաստանից մինչեւ Մերձավոր Արեւելքում իրադրությունն ապակայունացնող Իրան եւ ընդհուպ գլոբալ ահաբեկչություն, որը կարող է հարվածել ցանկացած պահին ցանկացած վայրում, վկայում է այն մասին, որ աշխարհը դարձել է ավելի վտանգավոր, սկսած քառորդ դար առաջ կոմունիզմի փլուզումից»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը, հավելելով որ ԱՄՆ-ն իրականացնում է ՆԱՏՕ շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները: