Տեղի է ունեցել հեռախոսազրույց Սաուդյան Արաբիայի թագավորի եւ Թուրքիայի նախագահի միջեւ

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Սաուդյան Արաբիայի թագավորի եւ Թուրքիայի նախագահի միջեւ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ այլ Սաուդի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը, հավելելով, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, այնպես էլ հարցեր, որոնք առնչվում են Մերձավոր Արեւելքի ընդհանուր դրությանը եւ Կատարյան ճգնաժամին:



Նշենք որ երեկվանից սկսած մի շարք պետություններ խզել են հարաբերությունները Կատարի էմիության հետ, վերջինիս մեղադրելով ահաբեկչության ֆինանսավորման մեջ: Այս պետությունների շարքին արդեն միացել են նաեւ Մալդիվներն ու Մավրիկիան: