Թեհրանի մետրոյում գնացքների բախումից 50 մարդ է տուժել

Թեհրանի մետրոյում գնացքների բախումից 50 մարդ է տուժել

Առնվազն 48 մարդ է տուժել Թեհրանի մետրոպոլիտենում տեղի ունեցած վթարի արդյունքում, տեղեկացնում է Իրանի պետական հեռուստատեսությունը: 



Մետրոյի մամլո ծառայության ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանի արևմուտքում, դուրս գալով թունելից, մետրոյի շարժակազմը բախվել է Թարաշտ կայարանում կանգնած մեկ այլ շարժակազմի: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 18:15-ին (17:15՝ Երևանով):



Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վիրավորները տեղափոխվել են քաղաքային երեք հիվանդանոցներ: